-
30.05.2020|
00:20
Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին տեսակապով ասել է ՀՀ փոխարչապետ Մհեր Գրիգորյանը։
-
30.05.2020|
00:19
ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
-
30.05.2020|
00:18
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում, հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։
-
30.05.2020|
00:17
Կորոնավիրուսով պայմանավորված՝ այսօր ունենք բավականին լարված իրավիճակ, ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:
-
30.05.2020|
00:15
Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատանալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին:
-
30.05.2020|
00:11
Հարգելի հայրենակիցներ, Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։ Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։
-
30.05.2020|
00:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019-ի գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը:
-
30.05.2020|
00:09
Այսօր հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ, ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
30.05.2020|
00:07
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կա 500 մահճակալ, որոնցից 80-ը` վերակենդանացման բաժանմունքում, այսօր ճեպազրուցի ժամանակ ասաց ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը:
-
30.05.2020|
00:06
Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
blank" class="zoomgraphics">.